Ամերիկացի միլիարդատերը 170 մլն եվրոյով գնեց «Ֆիորենտինան»
Ամերիկացի միլիարդատեր Ռոկո Կոմիսոն պպաշտոնապես դարձվ «Ֆիորենտինայի» նոր սեփականատերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 69-ամյա Կոմիսոն Ֆլորենցիայի ակումբը ձեռք կբերի Դելա Վալեյի ընտանիքից 170 մլն եվրոյով:
«Ես միշտ իտալական ֆուտբոլի երկրպագու եմ եղելև այժմ խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ պատիվ է ինձ համար «Ֆիորենտինայի» պես լեգենդար ակումբի պատմության մեջ նոր էջ գրել:
Ֆլորենցիան աշխարհի առաջին հերթին հայտնի է որպես քաղաք, որը ներկայացնում է իտալական մշակույթի լավագույնը:
Երեք տարվա բանակցությունների ընթացքում ես ամբողջությամբ ներշնչվեցի նրանով, թե որքան կարևոր նշանակություն ունի «Ֆիորենտինան» քաղաքի և երկրպագուների համար», հայտարարել է Կոմիսոն:
Իտալիայում ծնված գործարարը 12 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, ներկայումս հանդիսանում է նաև «Նյու-Յորք Կոսմոս» ակումբի սեփականատերը:
Կոմիսոն 4,9 մլրդ դոլար կարողությամբ Forbes-ի ցուցակում զբաղեցնում է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց թվում 200-րդ տեղը: