ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել
Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Դավիթ Գրիգորյանին: Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով: