Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Մեղրի և հատապտուղների փառատոն» է կազմակերպվում
Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 10-11-ին կազմակերպվելու է Մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնը։ Այն հիմնադրվել է 2012 թվականին և ավանդաբար անց է կացվում օգոստոսի կեսին, Բերդ քաղաքի Սորաններ ազգային պարկում։
Փառատոնի սկիզբը՝ օգոստոսի 10-ին, ժամը 11:00, պաշտոնական բացումը՝ ժ․12։00-ին: Փառատոնը կուղեկցվի տոնական երգ ու պարով։ Երեկոյան 20:00` «Ջազը սահմանին» փառատոն՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մասնակցությամբ, որից հետո տեղի է ունենալու կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։ Փառատոնի 2-րդ օրվա սկիզբը ժամը 11:00:
Փառատոնի մուտքը ազատ է։
Օրվա այլ միջոցառումներ
• Մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում
• Հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների ներկայացում
• Գյուղական մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում
• Տարածաշրջանին բնորոշ ազգային կերակրատեսակների ներկայացում և համտեսում
• Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում
• Տարածաշրջանի պրոֆեսիոնալ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք
• Տարածաշրջանի տեսարժան վայրերի ներկայացում
• Սահմանված երթուղով հատապտուղների հավաքչություն
• Վրանային ճամբար՝ գիշերակացով
• Համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ
• Մեղրով տորթի մրցույթ։