ԱԻՆ-ը նոր կադրերով է համալրվել
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 8-ին հանդիպեց քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել աշխատել ԱԻ նախարարությունում: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում նախարար Ցոլակյանը խոսեց փրկարարի պատվաբեր աշխատանքի կարևորության, պատասխանատվության և առաքելության մասին:
Նախարարի հրամանով տասնմեկ քաղաքացիները համալրեցին ԱԻՆ շարքերը:
Նախարարը նորընծա ԱԻՆ-ականներին մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք, կոչ արեց բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը:
Հատկանշական է, որ Փրկարար ծառայության շարքերը համալրած քաղաքացիներից երեքը իգական սեռի ներկայացուցիչներ են: