211652_close_icon
views-count8645 դիտում article-date 19:25 03-09-2019

Ոստիկանները ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի: Տեղեկությունն անմիջապես արձագանք գտավ ՀՀ ոստիկանությունում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ և խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար: Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվեց ՀՀ և ապաստանեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր