211652_close_icon
views-count1098 դիտում article-date 14:16 05-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 5, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, ծեծի, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու կամ տարածելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի իրացման, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, կաշառք տալուն միջնորդելու, կաշառք տալու, պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, հողը փչացնելու, վաշխառության, փաստաթղթի կեղծիքի և սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր