Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Ռոստոմ Ս.-ին, որը սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]