Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։
Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր։
Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։
Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։