ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Հունվարի 7-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Դենիս Պ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Ռոստով քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Ուժեղ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]