211652_close_icon
views-count2470 դիտում article-date 14:53 29-01-2020

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 25-ին, ժամը 05.30-ին, Երևանի Սևանի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, Երևանի Օհանովի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 33-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 61-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենա նստելու ժամանակ՝ շարժվելու ընթացքում ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար արգելապատնեշին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 108-րդ կմ-ին «Ալֆա Ռոմեո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 24-ամյա քաղաքացի և հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սաֆարյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն է ներկայացել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 21-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110-ի» 70-ամյա վարորդը և «Տոյոտա Քեմրիի» 75-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-21154» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 36-ամյա վաորորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում«Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 04.00-ին, Երևանի Հերացի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել վերգետնյա անցմանը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա քաղաքացի և հայտնել, որ հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ երթուղու ավտոբուսի սրահում ընկել է: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 14.50-ին, Երևանի Փափազյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 20.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի Հանրապետության 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել<< Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում իրար են բախվել «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան և «MTR» մատոցիկլը. 23-ամյա մոտոցիկլիստը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադնանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «Օպել » մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 01.20-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու և Մատնիշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029-ի» 63-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը, «Օպելի» 30-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 28-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել զրուցարանին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր