211652_close_icon
views-count3108 դիտում article-date 22:38 11-03-2020

Ոստիկանները կանխել են կողոպուտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում: Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կնոջ դրամապանակը: Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն էլ Թամանյանի արձանի մոտ նկատելով դրամապանակը ձեռքին փախչող տղամարդուն, հետապնդել էին, բռնել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Բաժնում ոստիկանները պարզեցին կասկածյալի ինքնությունը. Արշակունյաց պողոտայի բնակիչ էր, 47 տարեկան: Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր