Ագուերոն Մարադոնային չի ընդգրկել արգենտինացիների իդեալական թիմում
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կազմել է 5 արգենտինացիների կազմված իդեալական թիմի իր տարբերակը:
Դարպասապահ. Խերման Բուրգոս
Պաշտպան. Օսկար Ռուջերի
Հարձակվողներ. Լիոնել Մեսի, Կառլոս Տևես, Խուան Ռոման Ռիկելմե
Նշենք, որ Ագուերոն կազմում չի ընդգրկել լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային: «Ման Սիթիի» հարձակվողը ամուսնացած էր Մարադոնայի դստեր հետ, սակայն 2013 թվականին նրանք բաժանվել են: