Ադրբեջանում ամուսինը ծովում խեղդել է իր հղի կնոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի դատախազությունը հետաքննության արդյունքում պարզել է, որ Սումգայիթի բնակիչ` 34-ամյա Անար Ահմեդովը վիճաբանել է իր կնոջ՝ 33-ամյա Շահանա Ահմեդովայի հետ, որի ժամանակ էլ ծովում ջրահեղձ է արել վերջինիս։
Ինչպես հայտնում է minval.az կայքը, միջադեպը տեղի է ունեցել տեղի հանգստյան վայրերից մեկում։
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։ Պարզվել է նաև, որ կինը հղի է եղել։