Հայկական զորքը սննդի կարիք չունի. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զորքը սննդի խնդիր չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հավաքվող օգնությանն ու պետական մարմինների հետ դրանց համադրմանը:
«Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»,-«[url=https://armenpress.am/arm/news/1029420.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Հովհաննիսյանը: