Գեորգի Ավետիսյանը կրկին նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում
Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Գեորգի Ավետիսյանն արդեն մեկ անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն վարչապետի որոշմամբ սեպտեմբերի 24-ին ազատվել էր պաշտոնից։