211652_close_icon
views-count1518 դիտում article-date 16:29 11-11-2020

Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին: «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Հանդիպմանը ընդգծվել է երկրի ներքաղաքական կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր