211652_close_icon
views-count46725 դիտում article-date 11:47 12-12-2020

Լոռու մարզում վրաերթի են ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի․ հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Ձորագետ համայքնի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան, դեռևս անձը չպարզված, տղամարդու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եղշատյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լուսանկրաները՝ Էդիկ Սիմոնյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր