211652_close_icon
views-count27331 դիտում article-date 13:21 12-12-2020

Ողբերգական դեպք Երևանում․ «Սամկարշին» ՍՊԸ հյուսնը, շինաշխատանքներ կատարելիս, բարձրությունից ընկել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 11-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ «կատատրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղամարդը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Ռոբերտ Ս․-ն էր, ով Կ․ Ուլնեցի փողոցի թիվ 58/20 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար ընկել է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոոբերտ Ս․-ն աշխատում էր «Սամկարշին» ՍՊԸ-ում որպես հյուսն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր