Բիրտ ուժ կիրառող ոստիկանները. ճանաչեք դեմքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Yerkir.am
Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ են տեղի ունենում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հատկանշանական է ակցիաների և ցույցերի ժամանակ ոստիկանության որոշ ծառայողների վարքագիծը:
Ոստիկաների մի մասը ուղեկցում է ակցիայի մասնակիցներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը՝ չգնալով բախումների և բռնի ուժ չօգտագործելով, իսկ ահա կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում, հայտնում է Yerkir.am-ը:
Նախօրեին նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։ Մենք առանձնացրել ենք ակցիայի ժամանակ նման բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, որտեղ հստակ երևում է նրանց դեմքերը: Վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում, որ ոստիկանության համազգեստով կան նաև այլ անձինք՝ ոչ ոստիկաններ ևս, որոնք պատրաստ են այդ «սև» գործն անել։
Մանրամասները՝ տեսանյութում