211652_close_icon
views-count30505 դիտում article-date 13:44 01-01-2021

01.01.2001․․․ Դավիթ Ուզունյան․ 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին հայը, ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 168․am

Այսօր՝ հունվարի 1-ին, 21-րդ դարի Հայաստանում ծնված առաջին հայը՝ Դավիթ Ուզունյանը, կդառնար 20 տարեկան։ Դավիթը նահատակվել էր հոկտեմբերի 1-ին՝ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ։ Ծնողներն ի սկզբանե գիտեին, որ տղա են ունենալու, անունն էլ որոշել էին՝ Դավիթ, բայց չէին մտածում, որ հունվարի 1-ին է ծնվելու իրենց Դավիթ որդին։ 2001 թվականին հունվարի 1–ին՝ լույս 31-ի գիշերը, լույս աշխարհ եկավ Դավիթը, ծնողներն այնքան երջանիկ էին, որ նրանց մտքով չէր անցել՝ ի դեմս Դավիթի՝ Հայաստանում ծնվել է 21-րդ դարի առաջին հայը։ «Այդ ժամանակ մարդիկ շատ էին վիճում, թե որն է դար համարվում, 2000, թե՞ 2001 թվականը։ Ես միշտ ասում էի՝ 2000 թվականը նախորդ դարի վերջն է, և 2001 թվականը 21-րդ դարի սկիզբն է։ Դավիթի ծնվելուց մեկ օր անց գնացի հիվանդանոց, հիվանդանոցից զանգեր էին անում, թե դարի առաջին երեխան մեր հիվանդանոցում է ծնվել, ծնողների ազգանունն էին հարցնում, ու երբ իմ ազգանունը լսեցի՝ մոտեցա, հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել, պատասխանեցին, որ առաջին երեխան է ծնվել՝ ուշադրություն չդարձրեցի։ Երբ գնացի Դավիթի ծննդյան վկայականը հանելու, տեսա՝ 01-01-01, ինձ համար բացահայտում եղավ, որ իմ երեխան 21-րդ դարում մեր երկրում առաջինն է ծնվել։ Պետությունը մեզ վկայագիր տվեց և խորհրդանշական ոսկյա զարդ, որն այսօր էլ գտնվում է Դավիթի սենյակում։ Միշտ եմ հպարտացել Դավիթի ծննդյան օրով, բայց Դավիթս փոքր ժամանակ ուշադրություն չէր դարձնում այդ օրվան։ Վերջերս էր սկսել այդ օրով հպարտանալ։ Պատմում էր, որ իրենց զորամասում մի տղա կա, որը ծնվել է 2000 թվականի հունվարի 1-ին, ու իրար հետ վիճում են, թե ով է դարի ծնունդը»,- [url=https://168.am/2021/01/01/1438446.html?fbclid=IwAR2JbeLBxIoElD29P5tiSSkfre0PX-ep4iKYs7VmSUbOs0g76FrotU8WPsw]168.am[/url]-ի հետ զրույցում պատմեց Դավիթի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։ Մինչև չափահաս դառնալը Դավիթը տարբեր նախասիրություններ է ունեցել, նախ գնացել է երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժնում ուսանելու, որոշ ժամանակ անց հորն ասել է, թե չի ուզում դաշնամուր նվագել սովորել, ուզում է մարտարվեստով զբաղվել՝ կարատեով, որը նույնպես կիսատ է թողել ու սկսել ֆուտբոլ պարապել։ Հանդես էր գալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում և ունեցել մի շարք հաջողություններ։ Հոր խոսքով՝ Դավիթի համար իր ծննդյան օրվա լավագույն նվերը մայրիկի պատրաստած մանդարինով տորթն էր։ Սիրում էր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընկերների հետ։ Մանրամասն՝ [url=https://168.am/2021/01/01/1438446.html?fbclid=IwAR2JbeLBxIoElD29P5tiSSkfre0PX-ep4iKYs7VmSUbOs0g76FrotU8WPsw]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր