Աշխարհի շատ քաղաքներում Ամանորը դիմավորել են սահմանափակումների պայմաններում` ի տարբերություն չինական Ուհանի
Համաճարակի պատճառով աշխարհում 2021 թվականը դիմավորել են լրջագույն սահմանափակումների պայմաններում։ Սակայն չինական Ուհան քաղաքում, որտեղ 2019 թվականին հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, Նոր տարին դիմավորել են քաղաքի կենտրոնում մարդկանց մեծ խմբերով։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/31029574.html]«Ազատությունը»[/url]։
Արդեն մի քանի ամիս է, ըստ պաշտոնական աղբյուրների՝ քաղաքում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվում։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակը գրեթե դատարկ է եղել, Վատիկանի առաջնորդը տոնական ծես չի մատուցել։ Սիդնեյում տոնական միջոցառումներին հետևել են հեռուստացույցի էկրաններից։ Ավանդական 20 րոպե տևությամբ հրավառությունը տևել է 8 րոպե։
Նյու Յորքի «Թայմս սքվեր» հրապարակում նույնպես մարդիկ չկային քաղաքում գործող կոշտ սահմանափակումների պատճառով։ Գրում է [url=https://www.bbc.com/russian/news-55504169]BBC[/url]-ն։ Այս տարի այստեղ տեղի ունեցավ համերգ, որին հրավիրված էին կորոնավիրուսների դեմ պայքարողների մի փոքր խումբ: Նրանցից առաջ, ի թիվս այլոց, երգչուհի Գլորիա Գեյնորը կատարեց իր «I Survive» («Ես ապրելու եմ») հիթը:
Մի շարք քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, առհասարակ չեղարկել են հրավառությունը։ Փարիզում իշխանությունները հազարավոր ոստիկաններ են փողոց դուրս բերել ՝ զանգվածային տոնակատարությունները կանխելու համար: Սովորական տոնակատարությունների փոխարեն, էլեկտրոնային երաժշտության առաջատար Ժան-Միշել Ժառը վիրտուալ համերգ էր կազմակերպել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը վերստեղծվել է՝ համակարգչային գրաֆիկայով: