2144 դիտում
14:48 17-01-2021
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2021/01/17/dadivank/3497709]Tert.am[/url]-ին փոխանցեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Քահանան նշեց, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, սակայն արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: «Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»:
Հիշեցնենք, որ Արցախի 7 շրջանները՝ այդ թվում Քարվաճառի տարածքը թշնամուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը միայն լինելու է ամսվա որոշ օրերի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք նաև, որ Տեր Հովհաննեսն ավելի վաղ ասել էր՝ որևէ կերպ չի ուզում ձեռք տալ եկեղեցու խաչքարերին ու տեղափոխել դրանք, նշել էր, որ դեռ հրաշքի է սպասում:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
17:05 17-10-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալ լինի, չլինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք. Հովհաննես Մարգարյան
4015 դիտում
20:31 08-10-2016
«Պատերազմին զուգահեռ՝ կյանքը Հալեպում շարունակվում է. նույնիսկ հարսանիքներ են տեղի ունենում». Արաքս Փաշայան
Այս բաժնից
5884 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
415 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան