1366 դիտում
10:21 18-01-2021
Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ
Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339233@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են, հաղորդում է գերատեսչությունը։
Նմանատիպ նյութեր
2427 դիտում
15:00 03-01-2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են 400 հեկտար տարածք, շուրջ 151 կմ ճանապարհ
1235 դիտում
15:55 21-04-2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք
1004 դիտում
12:04 04-05-2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2,060 հա տարածք և 632 կմ ճանապարհահատված
Այս բաժնից
310 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ