211652_close_icon
views-count942 դիտում article-date 13:53 21-01-2021

Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի մարտունեցիներ. Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Մարտունի քաղաքի...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 21 января 2021 г.

Նմանատիպ նյութեր