211652_close_icon
views-count1962 դիտում article-date 10:42 29-01-2021

Բրազիլիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի միանգամից երկու շտամներով վարակման դեպքեր

Բրազիլիայում հետազոտողները հայտնաբերել են նոր տեսակի կորոնավիրուսի երկու շտամներով միաժամանակյա վարակման դեպքեր, հայտնում է [url=https://www.efe.com/efe/espana/1]EFE[/url]։ Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության բաժին) արդյունքների համաձայն՝ առնվազն երկու հիվանդի նմուշներում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի տարբեր ծագումնաբանական հարուցիչներ: Այդ տարբերակներից մեկը E484K անունով հայտնի շտամն է, որը նախկինում հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Չնայած երկու շտամներով վարակվելուն ՝ այս հիվանդների մոտ հիվանդությունը եղել է թեթև կամ միջին ծանրության: Գիտնականները նշում են, որ նրանք ապաքինվել են նոյեմբերին ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Հայտնում է [url=https://ria.ru/20210129/koronavirus-1595067685.html]ria.ru[/url]-ն։

Նմանատիպ նյութեր