211652_close_icon
views-count3779 դիտում article-date 10:19 29-01-2021

Երբ 3 ամիս փաստերով բացատրելուց հետո հասարակության մի ստվար զանգված մնում է իր անտրամաբանական կարծիքին, հարց է առաջանում՝ հանրությունն ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է. Արսեն Ջուլֆալակյան

Երբ շուրջ 3 ամիս փաստերով բացատրելուց հետո հասարակության մի ստվար զանգված մնում է իր անտրամաբանական կարծիքին, հարց է առաջանում՝ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: «Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ-աջակցությունը, հասուն է արդեն... Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, բայց հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում. իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։ Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ։ Մտածենք»,- գրել է Ջուլֆալակյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ...

Posted by Arsen Julfalakyan on 2021 թ. հունվարի 28, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր