211652_close_icon
views-count1533 դիտում article-date 11:22 29-01-2021

Իրաքյան ուժերը Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետության» կենտրոնակայանները

Հինգշաբթի Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումները հայտարարել են, որ իրենց ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կենտրոնակայաններն Ալ-Անբար նահանգի անապատում, հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/iraqi-forces-destroy-isis-headquarters-near-syrian-border/]almasdarnews.com[/url] թերթը: Համաձայն ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումների ՝ Ալ-Անբար նահանգում գտնվող իրենց ուժերը ձախողել են «խոշոր ահաբեկչական դավադրություն», որն ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր իրականացնել Սիրիայի սահմանի մոտակայքում: Ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումների գործողությունների հրամանատար Ղասեմ Մուսլեհը գործողությունից հետո ասել է.«Հետախուզական ճշգրիտ տեղեկատվության համաձայն, Անբար նահանգի արևմտյան մի շարք թիրախների ուղղությամբ՝ իրաքյան բանակի ավիացիայի հետ համատեղ մեկնարկած անվտանգության գործողությունները մեծ արդյունքների են հասել, այդ թվում ՝ ոչնչացվել է «Իսլամական պետություն» իսլամական խմբավորման կենտրոնակայաններն արևմտյան Անբարի անապատում»: Գործողությունների ընթացքում ձերբակալվել է երկու մարդ, առգրավվել է ահաբեկիչներին պատկանող զինամթերք, համակարգիչներ, հեռախոսներ, լրագրողական կրծքանշան, մեքենա և այլ տեխնիկա:

Նմանատիպ նյութեր