211652_close_icon
views-count20215 դիտում article-date 12:09 29-01-2021

Դավիթաշենցի 18-ամյա հերոս, դու նահատակվեցիր՝ չնահանջելով առաջնագծից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում բնակվող 18-ամյա Սպարտակ Արսենի Մարգարյանը, ինչպես բազմաթիվ հայ քաջորդիներ, ծառայության է անցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։ Երբ 2020 թվ․-ի սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Սպարտակը առաջնագծում էր։ Իր զինակից ընկերների հետ պահում էին Հարդութի պոստերը և թշնամուն արժանի հակահարված էին տալիս։ Ցավոք, հոկտեմբերի 9-ին նա նահատակվում է մարտի դաշտում։ Երեկ՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ, Դավիթաշենի գերեզմանատանը նրա շիրիմին էին այցելել հարազատները, ընկերն ու զինակիցները, ովքեր խնկարկեցին հերոսի շիրիմին․ «Մենք քեզ բացակա չենք դնի, մենք, ինչքան էլ ցավ ապրենք, նաև հպարտությամբ ենք ի լուր աշխարհի հայտնելու, որ ճանաչել ենք քեզ։ Դու նահատակվեցիր հանուն հայրենիքի, հանուն քո ծնողների։ Դու, որ ընտանիքի միակ տղան էիր, քո կյանքով ապացուցեցիր, որ հանուն ընտանիքի պատրաստ էիր զոհաբերվելու»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր