ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու տեղեկատվությունը
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «[url=https://armenpress.am/arm/news/1042102.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: