4322 դիտում
18:31 03-02-2021
15-ամյա Ամալյա Բարիկյանը և նրանից երեք տարով մեծ Մերի Մարտոյանը կմրցեն մենալողում և զուգալողում
ԽՍՀՄ տարիներին ԶԼՄ – ներում հաճախ էին հրապարակվում Հայաստանի սինխրոն լողի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ նյութերը:
ՀԱՕԿ-ը հետաքրքրվել է մարզաձևի հայկական դպրոցի ճակատագրով: Պարզվեց, որ այն փրկված է կորստից: Զրուցեցինք մարզաձևի նվիրյալ Անահիտ Թավրիզյանի հետ:
- Խմբեր ունենք միայն Երևանում: << Հիլս >> ջեռուցվող լողավազանում մարզաձևով զբաղվում են շուրջ 35 աղջիկներ, - ասաց Անահիտը: - Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալական խոսք ասել լողավազանի ղեկավարությանը, տնօրեն Գեղամ Հովեյանին: Գնահատելով իրավիճակը այդ կոլեկտիվը կես գնով է բոլոր պարապողներին տրամադրում << ջուրը >> : Ինչ վերաբերում է օլիմպիական ուղեգրերին, ասեմ, որ խաղերին մասնակցելու իրավունք են ստանում միայն աշխարհի 22 լավագույն թիմերը: Մենք այդ ցանկում լինել առայժմ չենք կարող: Նպատակ ունենք դառնալ << Փարիզ - 2024 >> խաղերի մասնակից: Հավելեմ, որ 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարը կայանալու է Տոկիոյում՝ մայիսին:
[b] - Ի ՞ նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին:
[/b]
- Ուզում ենք մասնակցել Սերբիայում ապրիլին նախատեսված միջազգայինին: Եթե դա չհաջողվի, ապա հանդես կգանք հուլիսին կայանալիք մրցումներից մեկում: Հաստատ կարող եմ ասել ,որ մեր երկյակը պայքարի կբռնվի Մոնրեալում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունում: 15 –ամյա Ամալյա Բարիկյանը և նրանից երեք տարով մեծ Մերի Մարտոյանը կմրցեն մենալողում և զուգալողում:
Անահիտ Թավրիզյանը եղել է մեր առաջատար մարզուհիներից մեկը: Նա հավաքականի գլխավոր մարզիչն է, միջազգային կարգի մրցավար և մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Նմանատիպ նյութեր
2444 դիտում
13:42 06-06-2016
Տիգրան Բարիկյանը՝ բայդարկա և կանոե թիավարության միջազգային մրցաշարի հաղթող
985 դիտում
16:55 20-06-2014
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ