1653 դիտում
19:04 03-02-2021
Լուսինե Էմմիյանը՝ «Փարիզ-2024» օլիմիպիական խաղերի կազմկոմիտեում
<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեն տեղափոխվել է նոր շտաբ։ Գրասենյակն արդեն սկսել է գործել: Նոր շենքը, որը կոչվում է << Զարկերակ >> գտնվում է Փարիզի ամենաաղքատ արվարձաններից մեկում ՝ Սեն-Դենիսում։
Շենքը կառուցված է փայտե կոնստրուկցիաներով և ջերմամշակված է գործվածքներից։ Կահույքի մեծ մասը պատրաստված է երկրորդական հումքից։
Այժմ կազմկոմիտեում աշխատում է 400 մարդ, հետագայում այդ թիվը կհասնի երեք հազարի։
Կազմկոմիտեն հավաստիացնում է, որ համավարակը էականորեն չի ազդել նախապատրաստության վրա։
Արժե նշել , որ խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի անկրկնելի ռեկորդակիր , գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը ՝ Լուսինեն: Նա ընդգրկված է միջազգային բաժնում:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օլիմպիական ամառային 33 – րդ խաղերը պետք է կայանան ՝ 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
18:03 27-05-2020
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել
1710 դիտում
17:09 08-07-2020
«Փարիզ-2024» խաղերի մասնակիցների և մարզաձևերի քանակը կհաստատվի դեկտեմբեր ամսին
1514 դիտում
18:11 01-03-2022
«Փարիզ-2024»–ի օլիմպիական խաղերի ուղեգրերը մեր նետաձիգները կվիճարկեն աշխարհի առաջնությունում
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը