211652_close_icon
views-count1602 դիտում article-date 18:18 08-02-2021

Արսեն Ջուլֆալակյան. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետպատերազմյան շրջանում ամենից շատ զարմացնում է (շատ մեղմ ասած) առաջին հայացքից բավականին ադեկվատ մարդկանց կողմից հնչեցված հետևյալ հարցը.

- Ճիշտ չէ՞ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք։ 29.000 քառ. կմ էլ է հերիք լավ պետություն կառուցելու համար։ Ինչքա՜ն անմշակ,չբնակեցված հողեր ունենք։ Դրանք կօգտագործենք։ Թե չէ սաղ կյանքներս տանջվելու ենք...

Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ, մինչև տեսնենք, թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճեն արդյո՞ք, թե ոչ։

հ.գ. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր