211652_close_icon
views-count260589 դիտում article-date 20:43 18-02-2021

Արտառոց դեպք Երևանում. 29-ամյա տղան կասկածվում է ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» գետնանցումում աղջիկներին սեռական օրգանը ցույց տալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:
 
Ժամը 15:00-ի սահմաններում, մի քանի աղջիկներ մոտեցել են այդ պահին ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողներին և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի՝ ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» գետնանցումում, մի տղամարդ բացում է տաբատի շղթան և իրենց ցուցադրում սեռական օրգանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները տաք հետքերով նշված խաչմերուկից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հ.-ին:
 
Վերջինս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր