211652_close_icon
views-count3024 դիտում article-date 10:47 19-02-2021

Մարսագնաց Perseverance-ը վայրէջք կատարեց կարմիր մոլորակի վրա

470 միլիոն կիլոմետր ճանապարհ անցնելուց եւ իր թռիչքից 203 օր անց դեպի երկնային այլ մարմիններ ուղարկված ամենաբարդ սարքը` ՆԱՍԱ-ի մարսագնաց Perseverance-ը փետրվարի 18-ին հասավ կարմիր մոլորակ: Վայրէջքի համար ընտրվել էր նախկին Ջեզերոյի լճի ավազանը, որը միլոնավոր տարիներ առաջ չորանալուց հետո վերածվել է ամայի խառնարանի: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թռիչքի պատասխանատուները միշտ էլ հավատում էին, որ սովորական ավտոմեքենայի չափսերի, վեցանիվանի մարսագնացը ժայռերով շրջապատված հարթ տարածքում վայէրջքն իրականացնելու էր ապահով ու անվտանգ:

2 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ այս առաքելության գլխավոր նպատակը մանրէների նշույլներ հայտնաբերելն է, որոնցով Մարսը գուցեեւ լի է եղել մոտ երեք միլարդ տարի առաջ, երբ երկրանման այս մոլորակը եղել է ավելի տաք, ավելի թաց ու ավելի հյուրընկալ` կյանքի համար:

Perseverance-ը, թարգմանաբար` Հաստատակամությունը, որն իր չափսերով ավելի մեծ է ու տեխնիկական առումով ավելի հագեցած, քան ՆԱՍԱ-ի կողմից դեպի Մարս ուղարկված նախկին չորս սարքերը, կարմիր մոլորակի վրա վերցնելու է ժայռաբեկորների նմուշներ, որոնք ուսումնասիրվելու են երկրի վրա: Դա լինելու է առաջին դեպքը, որ Երկիր են բերվում մեկ այլ մոլորակից վերցված նմուշներ: Այդ նմուշները Երկիր կբերեն մյուս մարսագնացները, որոնք ՆԱՍԱ-ն տիեզերք կարձակի եկող տասը տարիների ընթացքում:

Հիմա ՆԱՍԱ-ն ուշի ուշով հետեւելու է մարսագնացի ամեն մի քայլը:

Վայրէջքից րոպեներ անց Perseverance-ը Երկիր ուղարկեց իր կողմից կատարված Մարսի առաջին լուսանկարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր