1677 դիտում
18:52 24-02-2021
Նետաձգությունը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի
Նետաձգության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցաշրջանի նախնական օրացուցային ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ: Օլիմպիական խաղերի ընտրական վերջին մրցաշարը կանցկացնի Փարիզը:
Այս և այլ հարցերի շուրջ ՀԱՕԿ-ը զրուցել է ՀՀ նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի հետ: Նա հայտնեց ,որ բոլորովին վերջերս անցկացվեց իրենց կազմակերպության համաժողովը: Ֆեդերացիայի կազմը համալրվեց երկու հոգով: Փոխնախագահ ընտրվեց Գառնիկ Նիկողոսյանը, իսկ գործկոմի անդամ ՝ Գևորգ Ենգիբարյանը:
Որոշվեց մարտի 5 -8 –ը կազմակերպել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մրցաշար, իսկ երկու օր անց ՝ ՀՀ առաջնություն:
Նետաձգությունն այնպիսի մարզաձև է, որտեղ վարակի ռիսկերը նվազագույն են `մարզիկների ֆիզիկական շփման բացակայության շնորհիվ: Բայց միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված Գվատեմալայի / ապրիլին / և Շանհայի / մայիսին / մրցաշարերին, ֆինանս խնայելու նպատակով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի: Փոխարենը մայիսի վերջերին մերոնք հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկության փուլերում և եվրոպական ստուգատեսում:
Շնորհալի նշանառուներ կան, որոնցից մի քանիսի հետ մասնագետները լավ ապագայի հույսեր են կապում:
Այնուամենայնիվ, ինչպես ասում են, անկարելի է շրջանցել Տոկիոյի օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում ընդհանուր առմամբ հանդես կգան 128 նետաձիգներ / 64 -ական կին և տղամարդ /, որոնց շարքում, ավաղ, հայաստանցի նշանառու տեսնելու հավանականությունը չնչին է:

Նմանատիպ նյութեր
23537 դիտում
23:13 13-06-2022
Հեծանվասպորտը Հայաստանում մեծ հեռանկարներ ունի. ավարտվեց խճուղու առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1781 դիտում
11:08 25-05-2014
Սամցխե-Ջավախքը բոլորովին այլ հեռանկարներ ունի և վերելք է ապրում. Վրաստանի վարչապետ
3559 դիտում
16:47 03-06-2017
«Գյոթեի» անվան ինստիտուտի հիմնումը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար․ Մաթիաս Քիսլեր
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող