211652_close_icon
views-count16637 դիտում article-date 10:18 28-02-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մարվեց այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 27-ին,  հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի  13-րդ փողոցի  թիվ 22 տան տանիքում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են  ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ: 

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է նշված տան հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը, որն այնուհետև տարածվել է բուսածածկույթ և գոմաղբ, ինչի տարածումը կանխվել է հրշեջների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր