211652_close_icon
views-count38272 դիտում article-date 11:51 01-03-2021

Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակցի կողմից վրաերթի ենթարկված 3 հետիոտներից 35-ամյա կինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, հիվանդանոցում մահացել է Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Քրիստինա Ս-ն։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 26-ին Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակցի կողմից Մեծ Մասրիկ գյուղի դպրոց մոտ 3 հոգու հետ վրաերթի ենթարկվելուց հետո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահվան մասին տեղեկանալով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 26-ին  վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մանվել Ն.-ն իր վարած ՈՒԱԶ 390945 մակնիշի 752 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և վրաերթի ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներ,  11-ամյա Գայանե Գ.-ին, 11-ամյա Աիդա Ղ.-ին, 35-ամյա Քրիստինա Ս.-ին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ՈՒԱԶ-ի վարորդ Մանվել Ն.-ն, հետիոտներ, Աիդա Ղ.-ն և Քրիստինա Ս.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկված՝ Գայանե Գ.-ն՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ: 

Օպերատիվորեն  դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև  մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր