211652_close_icon
views-count2147 դիտում article-date 22:44 04-03-2021

Ըմբիշները նախապատրաստվում են տարվա առաջին վարկանիշային մրցաշարին

Ազատ և հունահռոմեական ոճի Հայաստանի մեծահասակների հավաքականները «Օլիմպավանում» սկսել են իրենց վերջին ուսումնամարզական հավաքը՝ վարկանիշային մրցաշարից առաջ:

Հավաքականները նախապատրաստվում են մարտի 18-21-ը Բուդապեշտում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Առայժմ հայ ըմբիշներից Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք՝ ըմբիշները վերջերս վերադարձել են Կիևի միջազգային մրցաշարից՝ նվաճելով 5 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 3 բրոնզե:

Նմանատիպ նյութեր