211652_close_icon
views-count55994 դիտում article-date 22:07 06-03-2021

Ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները:

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ ժամանել են նաև Երևանի ՃՈ մի քանի կարգախմբեր, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարում:
 
Ժամանել են նաև ԱԻՆ-ի կինոլոգները:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր