Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է 531.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 622.96 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 732.06 դրամ (աճել է 1.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.02 դրամ (աճել է 0.03 դրամով):