211652_close_icon
views-count39221 դիտում article-date 15:50 04-04-2021

Տեղի ունեցավ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունը. ներկա էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրեց Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնություն՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո և մի շարք այլ գործընկերների աջակցությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը ներկա էին մեծ թվով մասնակիցներ, այդ թվում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
 
Միջազգային կանոնակարգին համապատասխան անցկացված առաջնությանը մասնակցել են տարբեր հաշմանդամություն ունեցող 64 մարզիկներ:
 
Ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարզիկները իրենց ուժերը չափել են տարբեր քաշային կարգերում և տարիքային խմբերում:
 
Առաջնության հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթով և դրամական պարգևներով:
 
Առաջնության արդյունքներով լավագույն մարզիկները կանցկացնեն հավաքներ, որից հետո կձևավորվի հավաքական, որտեղ ընդգկվածները կմասնակցեն աշխարհի առաջնությանը, եթե կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը թույլ տա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 408+
408+

Նմանատիպ նյութեր