211652_close_icon
views-count1601 դիտում article-date 18:33 29-04-2021

Հովհաննես Հովսեփյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ

ԿԳՄՍ  նախարարությունում  այսօր ՝ ապրիլի 29 –ին  տեղի ունեցավ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրական կոնֆերանսը, որը ղեկավարեց ԿԳՄՍ  փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Նախագահի թեկնածու առաջադրվեցին  աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն , Եվրոպայի եռակի չեմպիոն ,ԽՍՀՄ վեցակի ոսկե դափնեկիր Իսրայել Հակոբկոխյանը և սպորտի վարպետ , գործարար Հովհաննես Հովսեփյանը: Նրանք  հանդես եկան  իրենց ծրագրերով:

Տեղի ունեցավ քվեարկություն: Ձայների բացահայտ առավելությամբ ՀԲՖ նախագահ ընտրվեց  Հովհաննես Հովսեփյանը:

Նոր նախագահը  շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց՝  ամեն ինչ կանի, որ վերականգնվեն  հայկական բռնցքամարտի հին ու բարի ավանդույթները, որոնք եղել են Իսրայել Հակոբկոխյանի  և մյուս անվանիների օրոք:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / ԱԻԲԱ /  իրավախորհրդատուներ Յուրի Զայցևը և Էլդար Պենսը:

Նմանատիպ նյութեր