211652_close_icon
views-count2469 դիտում article-date 18:39 03-05-2021

Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Զինաիդա Սիմոնյանի  հիշատակը հավերժացնող ավանդական մրցաշարին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց աշխարհահռչակ  նշանառու, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Զինաիդա Սիմոնյանի  հիշատակը հավերժացնող ավանդական մրցաշարը:

Կրակագծում իրենց հարաբերությունները որոշեցին մեզանում գործող առաջատար բոլոր մարզիկ – մարզուհիները:

Օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից  դիպուկությամբ առանձնացան և հաղթող ճանաչվեցին  Վրեժ Թորոսյանը և  Ալլա  Պողոսյանը:

Օդամղիչ ատրճանակ  մրցաձևում  է հանդես  եկել և Հայաստանին փառք ու պատիվ բերել   Զինաիդա Սիմոնյանը:  Այդ կարգում  առաջինը ճանաչվեցին  Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը:

Վազող թիրախ  մրցաձևում լավագույն էին Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց , որ  մեր թիմը մայիսի 7 – 20 –ը ուսումնամարզական հավաքի կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Կհաջորդի նույն քաղաքում նախատեսված Եվրոպայի վարկանիշային առաջնությունը,որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:

Հուշամրցաշարի եզրափակիչին ներկա էր և  հրացանակիրների ելույթներին հետևեց ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրան  մրցաշարը գոհացրեց մարզական և կազմակերպական առումներով:

Գ. Ծառուկյանը հիշեցրեց նաև Զինաիդա Սիմոնյանի նվաճումները և ծառայությունները հրաձգության   հայկական դպրոցի առաջընթացի գործում: Հաճելի է և այն , որ ֆեդերացիան արժանին է մատուցում մեծագույն հրաձգուհուն ՝ նրա հիշատակը հավերժացնելով  համապետական մրցաշարով:

ՀԱՕԿ –ի ղեկավարը  մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի  նախագահ Արթուր Հովհաննիսյանին շնորհեց  ՀԱՕԿ – ի բարձրագույն պարգև՝   ոսկե շքանշան: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր