1717 դիտում
13:10 15-05-2021
Հայկ Չոբանյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ նախարարը համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ ստեղծելու առաջարկ է արել:
Կիշան Դան Դեվալին շնորհավորել է նախարարին՝ Հայաստանի անվտանգության և զարգացման տեսանկյունից կարևոր, նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունը, պատմամշակութային սերտ կապերը արդյունավետ համագործակցության հիմք են հանդիսանում:
Կողմերը կարծիքներ են փոխանակել գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ շեշտելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ:

Նմանատիպ նյութեր
505 դիտում
18:42 19-02-2024
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
490 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
574 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է