211652_close_icon
views-count31703 դիտում article-date 18:27 15-05-2021

Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մոտ տեղադրվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ Սևակի, Արտյոմի ու Ռուբենի անվամբ հուշաղբյուր-խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձորակապի միջնակարգ դպրոցի մուտքի առջև բացվեց արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմում նահատակված, ձորակապցի երեք առյուծ հերոս տղաների անունով խաչքար:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարը նվիրված է դպրոցի սաներ, անմահ հերոսներ կամավորական Սևակ Սաղաթելյանի, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Սաղաթելյանի և Ռուբեն Գալստյանի հիշատակին:
 
Խաչքարի բացման պատիվը շնորհվեց այս պատերազմում վիրավորում ստացած հերոս զինվորներին, որից հետո հոգևոր հովիվը օծեց խաչքարը և պատարագ մատուցեց:
 
Միջոցառման ընթացքում կենդանի երաժշտությամբ հնչեցին հայրենասիրական երգեր, իսկ դպրոցի սաները հանդես եկան երգերով և ասմունքով:
 
Դպրոցի մի փոքրիկ անկյունում էլ՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի նկարների ներքո բացվել է փոքրիկ թանգարան, որը դպրոցի աշակերտների համար դարձել է սրբավայր:
 
Այնտեղ նրանք ծանոթանում են իրենց նահատակված համագյուղացիների կենսագրությանը, իսկ խաչքարի մոտ տեղադրված հուշաղբյուրի մոտ ծաղիկներ խոնարհեցին:
 
Բոլորը միակարծիք էին, որ Սևակը, Արտյոմը, Ռուբենը իրենց կյանքը զոհաբերեցին՝ նաև բարձր պահելով ձորակապցու պատիվը:
 
«Մենք բոլոր, այդ թվում՝ մեր գյուղի  նահատակված հերոսներին բացակա չենք դնի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 540+
540+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր