211652_close_icon
views-count75457 դիտում article-date 20:27 15-05-2021

Արտաշատի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. հետախուզվողը, ով 2 կիլոմետրից ավելի «չլել» է ոստիկաններին, բռնվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արարատի և Լոռու մարզային վարչությունների, ոստիկանության Արտաշատի և Սևանի բաժինների, ինչպես նաև, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ժողովրդին հայտնի Սևանի Գաի-ի պոստին հարակից տարածքից հետախուզման մեջ գտնվող, կասկածվող քաղաքացուն են հետապնդել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արտաշատի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել ու կասկածյալը, երբ զգացել է, որ հայտնվել է ոստիկանների տեսադաշտում, դիմել է փախուստի, որից հետո ոստիկանները մոտ 2 կիլոմետր, դաշտերով ու սարերով հետապնդել են նրան, ապա բռնել ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածը հետախուզման մեջ գտնվող Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արթուր Պ.-ն է, ով այս տարվա մայիսի 7-ից, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր-օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրա հայտնաբերման մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Բազումի բաժին:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր