211652_close_icon
views-count3319 դիտում article-date 23:51 15-05-2021

Հերի՛ք եղավ այս վերջին շրջանի խեղճացվածությանը. Արթուր Եղիազարյան

«Ուզու՞մ ենք որպես ազգ-պետություն չվերանալ։
Հենց այս պահից պետք է անտարբեր ու իրենց շահերի համար մեզ զոհաբերող աշխարհի համար դառնանք լուրջ գլխացավանք», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Արթուր Եղիազարյանը:

«Անկանխատեսելի, ոչ ստանդարտ ու «գժական» գործունեությամբ։ Ի՞նչ պետք է ունենա կորցնելու՝ ոչնչացվելու շեմին հասցված ազգն ու պետությունը։ Ոչի՛նչ, բացի գլխին կախված վտանգից։

Չուզեցի՞ն խաղաղությամբ ապրող ու բանակցությամբ, երկխոսությամբ առաջնորդվող Հայաստան ու հայություն, ուրեմն պետք է ստանան Վճռական Մենակի հոգեբանությամբ ու ապրելու կամքով անձնազոհ հայություն։ Հերի՛ք եղավ այս վերջին շրջանի խեղճացվածությանը։

Թուրք ադրբեջանցին ո՞վ դարձավ, որ հայը նրա առջև խեղճանա, երբ իրեն 5 րոպե են տալիս՝ իր հողը, սարն ու ձորը լքելու համար։ Մոռացա՞նք, որ թուրք ադրբեջանցին մի բան էր, որ երբ հայ զինվորն առաջ էր շարժվում՝ գլխապատառ փախչում էր նրա առջևից։

Նժդեհ, Դրո, Անդրանիկ, Բաղրամյան, Պետո, Կարոտ, Մոնթե, Բեկոր, ապրիլյանի քաջորդիներ ու բազմաթիվ անվեհեր որդիներ տվող ազգն ու Հայաստանը չի՛ կարող ոչնչանալ։ Ու չի՛ վերանալու։ Թուրք - ադրբեջանցու՝ պատմության թատերաբեմից վերանալը կտեսնեք, հայինը՝ ո՛չ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր