211652_close_icon
views-count375547 դիտում article-date 21:38 21-05-2021

Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար, այդ թվում՝ 10 հազար դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արաբական Միացյալ էմիրությունների  Դուբայ քաղաքում թալանել են հայտնի գործարար, «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի ՍՊԸ-ի անվտանգության պետ Արսեն Կարապետյանին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանից հափշտակել են դրամապանակը, որի մեջ  եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի,  խոշոր չափի ՀՀ դրամ և Երևանում հայտնի բենզալցակայաններից մեկի լիցքավորման համար եղած մոտ 400 լիտրի բենզինի կտրոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում  փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Նոր Նորքի  ոստիկանություն էր ահազանգել Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:20-ից մինչև  09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ավետիսյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված  իրեն պատկանող Porsche մակնիշի  78 PP 007 համարանիշի ավտոմեքենայի  լուսարձակները գողացել են: 

Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը ոստիկաններին հայտնել էր, որ ինքը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 


 

Նմանատիպ նյութեր