211652_close_icon
views-count68086 դիտում article-date 21:44 13-06-2021

Արմավիրցի 33-ամյա երիտասարդը, ով Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել, իր ռեկորդը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, Արմավիր քաղաքի բնակիչ, 33-ամյա Սևակ Շուշանյանը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու լուրջ հայտ է ներկայացրել:
 
Սևակը Արմավիր քաղաքի Գլխավոր հրապարակից գնդակ խաղալով (գնդակը երկու ոտքով խաղացնելով), շարժվել է Երևանի ուղղությամբ և մոտ 20 կիլոմետր ճանապարհ է անցել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևակին ուղեկցում էին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, որպեսզի ավտոմեքենաների հետաքրքրասեր վարորդները ճանապարհները չփակեին:
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Շուշանյանը նշեց, որ ռեկորդը նվիրում է 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր