211652_close_icon
views-count1779 դիտում article-date 22:48 23-06-2021

Եվրո-2020-ում անհավանական ցուցանիշ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սլովակիային:
 
Այս խաղում գրանցվեց 2 ինքնագոլ. Առաջին խաղակեսում սլովակների դարպասապահ Մարտին Դուբրավկան գնդակը նետեց սեփական դարպասը, իսկ 71-րդ րոպեին ինքագոլի հեղինակ դարձավ սլովակների կիսապաշտպան Յուրայ Կուցկան:
 
Այսպիսով, Եվրո-2020-ում արդեն 8 ինքնագոլ է գրանցվել: Դա ավելի շատ է, քան Եվրոպայի վերջին հինգ առաջնություններում՝ միասին վերցրած (7): Եվ սա դեռ խմբային փուլը չի ավարտվել:
 
Ուշագրավ է, որ 8 ինքագոլերից 3-ից հեղինակները դարպասապահներ են, ինչը նույնպես բացառիկ ցուցանիշ է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր